Նեթանյահուի դաշինքը նախնական արդյունքներով չի ապահովել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունը
Աշխարհ
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ Բենիամին Նեթանյահուի աջակիցների դաշինքը ստացել է 57 մանդատ, իսկ նրա դեմ հանդես եկող քաղաքական ուժերի դաշինքը՝ 47 մանդատ։ Հիմնականում արաբական «Միացյալ ցուցակ» և «Ռաամ» խմբակցությունները միասին ստացել են 16 մանդատ։
Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տվյալները նախնական են․ հաշվարկվել է քվեների շուրջ կեսը, և ձայների հաշվարկը շարունակվում է։
Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, բաղկացած է 120 պատգամավորից։ Կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է առնվազն 61 մանդատ։ Այս պահի դրությամբ նախնական արդյունքներով՝ քաղաքական ուժերից ոչ մեկը չի ապահովել անհրաժեշտ մեծամասնությունը։
Նեթանյահուն հայտարարել է, որ ընտրությունների վերջնական պատկերը պարզ կդառնա առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից