Ուկրաինան հայտարարել է SpaceX-ի օգնությամբ իր առաջին փորձնական կապի արբանյակի արձակման մասին
Աշխարհ
Ուկրաինական Himera ընկերությունը հայտարարել է, որ դանիական GomSpace ընկերության հետ SpaceX Transporter-18 առաքելության շրջանակներում առաջին փորձնական կապի արբանյակն է արձակել։
«Մենք ուղեծիր ենք արձակել Obria Nano-ն՝ ապագա անկախ ուկրաինական կապի ցանցի առաջին փորձնական արբանյակը, և արդեն սկսել ենք դրա շահագործումը։ Արբանյակն արձակվել է SpaceX Transporter-18 առաքելության շրջանակներում 2026 թվականի հոկտեմբերի 1-ին», - ասվում է ընկերության Facebook-ի էջում։
Ընկերությունը հայտարարել է, որ նախաձեռնության նպատակն է դիվերսիֆիկացնել Ուկրաինայի կապի ուղիները և նվազեցնել արտաքին ենթակառուցվածքներից ռազմավարական կախվածությունը։ Ապագայում ընկերությունը հույս ունի տեղայնացնել արբանյակների և գետնային տերմինալների արտադրությունը Ուկրաինայում։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից