Թրամփը առաջարկել է Վենեսուելան դարձնել ԱՄՆ-ի մաս
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է Վենեսուելան միացնել Միացյալ Նահանգներին և այնտեղ անցկացնել նահանգապետի ընտրություններ, այլ ոչ թե նախագահական։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Վենեսուելային։ Մեր հարաբերությունները դարձել են շատ, շատ լավ, հրաշալի», - ասել է նա Տեխասի Կորպուս Քրիստի քաղաքում իր նախընտրական հանրահավաքի ժամանակ։ «Վենեսուելան կդառնա բարգավաճ երկիր։ Եվ ո՞վ գիտի, գուցե շուտով այն դառնա բարգավաճ 51-րդ ամերիկյան նահանգը։ Դա հնարավոր է։ Եկեք այն դարձնենք 51-րդ նահանգը», - հայտարարել է Թրամփը։ «Եվ եկեք այնտեղ անցկացնենք նահանգապետի ընտրություններ, այլ ոչ թե նախագահական։ Ի՞նչ եք կարծում», - ավելացրեցլ է նա։
Ավելին, Թրամփը հիշեցրել է ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև կնքված խոշորածավալ վառելիքի գործարքը։
«Մենք հիմա ավելի շատ նավթ ունենք, քան որևէ այլ երկիր, նույնիսկ քան մյուս բոլոր երկրները միասին վերցրած», - նշել է Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։ «Այն կզտվի այստեղ՝ Տեխասում», - խոստացել է Թրամփը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից