Նեթանյահուի կուսակցությունը առաջատար է Իսրայելի խորհրդարանական ընտրություններում
Աշխարհ
Վարչապետ Բենիամին Նեթանյահուի իշխող «Լիկուդ» կուսակցությունը Քնեսեթում առաջատարն է՝ 27 տեղով, մինչդեռ Գադի Այզենկոտի գլխավոր ընդդիմադիր «Յաշար» կուսակցությունը երկրորդն է՝ 22 տեղով, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալների՝ քվեների 48.4%-ի հաշվարկից հետո։
ԿԸՀ-ի տվյալներով՝ «Լիկուդը» ստացել է ձայների 20.68%-ը, իսկ «Յաշարը»՝ 16.17%-ը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող կոալիցիան ներկայումս 120 տեղանոց խորհրդարանում ունի 55 տեղ, մինչդեռ ընդդիմությունը՝ 50: Արաբական կուսակցությունները՝ 15 տեղ: Կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է 61 տեղանոց մեծամասնություն, սակայն ներկայումս ոչ մի դաշինք խորհրդարանական մեծամասնություն չունի:
Իսրայելի խորհրդարանական ընթացակարգի համաձայն, պաշտոնական արդյունքները ստանալուց հետո երկրի նախագահը խորհրդակցություններ կանցկացնի Քնեսեթ մտած կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որից հետո կհանձնարարի կուսակցությունների առաջնորդներից մեկին ձևավորել նոր կառավարական կոալիցիա։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից