Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Հայաստան
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան, հոկտեմբերի 29-ին և 30-ին, ինչպես նաև հոկտեմբերի 31-ի գիշերն ու առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում՝ նաև ամպրոպ։
Հոկտեմբերի 31-ի ցերեկը և նոյեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ։
Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան, 29-ին և 30-ին, ինչպես նաև հոկտեմբերի 31-ի գիշերն ու առավոտյան ժամերին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը և նոյեմբերի 1-ին տեղումներ չեն սպասվում։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից