ԱՄՆ-ում քննարկվել են Հայաստանի իրավապահ համակարգի կարողությունների զարգացմանն ուղղված քայլերը
Արտաքին Քաղաքական
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի (ONDCP) փոխտնօրեն, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման և կասեցման գործողությունների համակարգող Վիկտոր Ավիլայի հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարի հարցերին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սինթետիկ թմրամիջոցների տարածման դեմ պայքարի ժամանակակից մեթոդներին, տեղեկատվության օպերատիվ փոխանակման մեխանիզմների կատարելագործմանը և Հայաստանի իրավապահ համակարգում ընթացող բարեփոխումներին։
Արթուր Պողոսյանը կարևորել է ամերիկացի գործընկերների հետ համագործակցությունը՝ ընդգծելով հանցավորության դեմ պայքարում նորագույն տեխնոլոգիաների և առաջադեմ մեթոդների կիրառման նշանակությունը։
Վիկտոր Ավիլան ողջունել է հայկական կողմի պատրաստակամությունն ու իրականացվող բարեփոխումները՝ վերահաստատելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանը և համատեղ ծրագրերի ընդլայնմանը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից