Ճամբարակ-Դիլիջան ճանապարհին «ՎԱԶ»-ն ու «Գազելը» բախվել են․ 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են 24-ամյա Արման Թ․-ի վարած «ՎԱԶ 2114» և 30-ամյա Վահե Գ․-ի վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել երկու վարորդները և «Գազել»-ի ութ ուղևորները։
Տուժածները՝ 57-ամյա Նարինե Մ․-ն, 19-ամյա Ռաֆիկ Ա․-ն, 19-ամյա Դավիթ Գ․-ն, 20-ամյա Զորիկ Բ․-ն, 26-ամյա Ժիրայր Մ․-ն, 20-ամյա Հրաչյա Հ․-ն, 20-ամյա Հայկ Ա․-ն և 19-ամյա Մովսես Ա․-ն, ինչպես նաև երկու վարորդները տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկներն ու ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։ Վթարի փաստով կազմվում են փաստաթղթեր։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից