Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Հասարակություն
Հոկտեմբերի 24-ին Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երեխաներից երկուսի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ մեկինը՝ միջին ծանրության։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի որակի, տվյալների կառավարման և փոխհատուցման բաժնի ղեկավար Դավիթ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ 7 և 10 տարեկան աղջիկները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ 13-ամյա աղջկա առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում, և այժմ այն գնահատվում է միջին ծանրության։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից