Զելենսկին հայտնել է, թե ամսական քանի Patriot հրթիռ է ուղարկում ԱՄՆ-ը
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ուկրաինան ամսական միջինում ԱՄՆ-ից ստանում է 12 Patriot հրթիռ, բայց միայն հոկտեմբերին օգտագործել է 35-ը։
«ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի սեղանին նրա ստորագրած փաստաթղթերն են։ Նա կարող է մտածել, որ ամեն ինչ ստորագրել է, բայց չի ստորագրել։ Նա ստորագրել է 12 հրթիռների ամերիկյան փաթեթը։ Հիանալի է։ Բայց այս ամիս ես օգտագործել եմ 35-ը։ Եվ հարցը վերաբերում է այն 23 հրթիռներին, որոնք ես ձեռք եմ բերել այլ ուղիներով», - Զելենսկու խոսքերն է մեջբերել ՈւՆԻԱՆ-ը։
Նա չի նշել, թե որ երկրներն են տրամադրել 23 հրթիռները։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից