Չինաստանը հայտարարել է, որ Թայվանը վաճառում է իր հիմնական արդյունաբերությունները՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համար
Աշխարհ
Թայվանի իշխանությունները վաճառում են կղզու տնտեսության հիմնական ճյուղերը՝ Միացյալ Նահանգներին աջակցելու համար՝ վնասելով նրա բնակիչներին, ըստ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի Թայվանի հարցերով գրասենյակի խոսնակ Չեն Բինհուայի։
«Մեր դիրքորոշումը Թայվանի հարցում հետևողական և հստակ է։ Միացյալ Նահանգների աջակցությամբ անկախության հասնելու համար Դեմոկրատական առաջադեմ կուսակցության իշխանությունները անբարեխիղճ և անզուսպ վաճառում են կղզու առաջնահերթ արդյունաբերությունները և վնասում ժողովրդի շահերին, ինչը միայն կսրացնի Թայվանին հասցված վնասը և կարագացնի նրա կործանումը», - ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ։
Սեպտեմբերին ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը հայտարարեց, որ Դոնալդ Թրամփի նախագահության ավարտին Միացյալ Նահանգները կարտադրի աշխարհի կիսահաղորդիչների կեսը երկրի ներսում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում կիսահաղորդիչների արտադրության համար ընկերությունների ֆինանսական պարտավորությունները հասել են 1,2 տրիլիոն դոլարի։ Սա ներառում է թայվանական TSMC կորպորացիայի 265 միլիարդ դոլարի ներդրումը Արիզոնայում կիսահաղորդիչների արտադրության գործարանում։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից