Չինաստանի ԱԳՆ-ը չի մանրամասնել, թե արդյոք Մբապեի ներողությունը կհանգեցնի բոյկոտի մեղմացմանը
Աշխարհ
Չինաստանը կարևորում է ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի ներողությունը Մաո Ցզեդունի մասին արված մեկնաբանությունների համար, սակայն հրաժարվում է մանրամասնել, թե արդյոք դա կազդի բոյկոտի վրա, թե ոչ։ Այս դիրքորոշումը ճեպազրույցի ժամանակ արտահայտել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը։
«Մենք կարևորում ենք նրա ներողությունը», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ֆուտբոլիստի ներողությունը կհանգեցնի չինական կազմակերպությունների կողմից բոյկոտի մեղմացմանը։ Լրագրողների հաջորդ հարցից հետո Արտաքին գործերի նախարարության խոսնակը հրաժարվել է պարզաբանել, թե արդյոք մարզիկի ներողությունը կմեղմացնի բոյկոտը։
Նախորդ օրը Գուո Ցզյակունը, մեկնաբանելով այն տեղեկությունները, որ չինական ընկերությունները դադարեցրել են Մբապեի հետ իրենց գովազդային գործընկերությունները, հայտարարել է, որ չինացի ժողովրդի զգացմունքները վիրավորող խոսքերն ու գործողությունները «բնականաբար կհանդիպեն չինական հասարակության տարբեր շրջանակների համատեղ բոյկոտի»։
Ֆուտբոլիստի ներողությունից հետո Չինաստանի մեդիա կորպորացիան հայտարարել է, որ կգնահատի ոչ միայն նրա խոսքերը, այլև գործողությունները։ Նրանք հույս են հայտնել, որ Լա Լիգան, «Ռեալ Մադրիդը» և ինքը՝ Մբապեն, կսովորեն միջադեպից, անկեղծ ներողություն կխնդրեն և կուղղեն իրենց սխալները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համար։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից