Նիդերլանդները պատրաստ է աջակցել ՀՀ-ի ժողովրդավարական առաջընթացին և ԵՄ-ի հետ կապերի խորացմանը․ դեսպան
Նիդերլանդները պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ աջակցելով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, Հայաստանի ժողովրդավարական զարգացմանն ու Եվրամիության հետ կապերի ընդլայնմանը։
Այս մասին հայտարարել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը՝ անդրադառնալով Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցին։
Դեսպանության հաղորդագրության համաձայն՝ Բերենդսենը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատմանն ուղղված հետագա քայլերը։ Կողմերը նաև կարևորել են ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում համագործակցությունը։
Այցի շրջանակում Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հետ։
Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և սոցիալական կապերի ամրապնդումը, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության խորացումը։
Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր։
Դեսպանությունը նշել է, որ այցը վկայում է Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու Նիդերլանդների պատրաստակամության մասին։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից