il Giornale. Մելոնին կասեցրել է Ուկրաինային տրամադրվող օգնությունը մինչև ԱՄՆ ընտրությունները
Աշխարհ
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին 10 ամսով հետաձգել է Ուկրաինային տրամադրվող 13-րդ օգնության փաթեթի տրամադրումը։ Ենթադրվում է, որ այն ուղարկելու որոշումը հետաձգվել է մինչև ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Il Giornale թերթը։
Թերթի տվյալներով՝ ԱՄՆ քաղաքական օրացույցը դառնում է Իտալիայի համար նոր չափանիշ։ Սակայն, պարզ չէ, թե ԱՄՆ ընտրությունների ինչ արդյունք կարող է հանգեցնել որոշման կայացմանը, և պարզ չէ՝ արդյոք այն կկայացվի անմիջապես դրանից հետո։
Ինչպես նախկինում նշել էր La Repubblica-ն, օգնության 10-ամսյա հետաձգման հիմնական պատճառներից մեկը կառավարության ներսում առկա ակնհայտ անհամաձայնություններն են։ Իշխող կոալիցիայի մաս կազմող «Լիգա» կուսակցությունը գնալով ավելի բարձրաձայն է արտահայտվում Ուկրաինա զենք ուղարկելու դեմ։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից