Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 46 մարդ
Աշխարհ
Կենտրոնական Իսպանիայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է չորս տասնյակը, հաղորդում է ABC-ն։
«Ուրդայում արագընթաց գնացքի և Իրյո գնացքի մասնակցությամբ երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է առնվազն 46 մարդ», - հաղորդում է թերթը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։
Երկրի տրանսպորտի նախարարությունը պարզաբանել է, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել Մադրիդ-Անդալուսիա արագընթաց երկաթուղու վրա ժամը 9:00-ին։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ մայրաքաղաքից Սևիլիա ուղևորվող AVE արագընթաց գնացքը հետևից բախվել է Iryo մասնավոր օպերատորի գնացքին, ինչի հետևանքով վերջին երկու վագոնները դուրս են եկել գծերից և ընկել ամբարտակ։
Արագընթաց գծի երթևեկությունը դադարեցվել է։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից