Ստամբուլում շենք է փլուզվել․ փրկարարները որոնողական աշխատանքներ են սկսել
Արտակարգ Պատահար
Ստամբուլի Բեյօղլու թաղամասում փլուզվել է քառահարկ լքված շենք։ Ըստ նախնական տեղեկությունների՝ շենքի բնակիչները նախապես տարհանվել էին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, հրշեջ ծառայության, շտապօգնության և Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) խմբերը։
Տարածքում անվտանգության միջոցառումներ իրականացնելուց հետո փրկարարները սկսել են փլատակների տակ հնարավոր տուժածների որոնման և զննման աշխատանքները։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից