Փաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը
Արտաքին Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Փաշինյանը ողջունել է արքայազնի այցը Հայաստան և կարևորել Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի այս տարվա մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացնելու փաստը։ Վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանում անցկացվող COP17-ին՝ ընդգծելով կենսաբազմազանության և կայունության հարցերի կարևորությունը։
Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ սա վերջին երկու տարվա ընթացքում Հայաստան կատարած իր երկրորդ այցն է։ Նա ընդգծել է Հայաստանում մրցանակաբաշխության անցկացումը և COP17-ի կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Սաուդյան Արաբիա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և նշել, որ այն կարող է նոր ազդակ հաղորդել տարբեր ոլորտներում համագործակցությանն ու կապերի ընդլայնմանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերին։ Փաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և տարածաշրջանում կայունության ամրապնդման կարևորությունը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից