Ծավի խմելու ջրում սնդիկի թույլատրելի մակարդակի գերազանցում չի արձանագրվել․ ԱՆ
Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը։
Սեպտեմբերի սկզբին ստացված ահազանգից հետո իրականացված մոնիտորինգի ընթացքում նախնական եզրակացություն էր արձանագրվել սնդիկի թույլատրելի մակարդակի գերազանցման վերաբերյալ։ Հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով բնակիչներն անմիջապես ապահովվել էին անվտանգ խմելու ջրով, իսկ ենթադրյալ վտանգավոր ջրի կենցաղային օգտագործումը սահմանափակվել էր։
Վերջին մեկուկես ամսվա ընթացքում ջրի որակի համակողմանի ուսումնասիրության և մասնագիտական գնահատման նպատակով ձևավորվել էր միջգերատեսչական մասնագիտական հանձնաժողով։ Դրա համակարգմամբ իրականացվել են ջրի նոր նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրի տարբեր լաբորատորիաներում։
Հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը։
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ սնդիկի պարունակության ցուցանիշով Ծավի ջուրն անվտանգ է խմելու և կենցաղային նպատակներով օգտագործելու համար։ Ջրի մոնիտորինգը շարունակվելու է։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից