Ավտովթար Վանաձորում․ երկու «Opel»-ների բախման հետևանքով 19-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։55-ի սահմաններում Վանաձորի Չուխաջյան փողոցի թիվ 26 հասցեի դիմաց բախվել են 34-ամյա և 20-ամյա վարորդների վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներից 19-ամյա Դավիթ Ա․-ն վնասվածքներ է ստացել։ Շտապօգնության բժիշկները նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել դեպքի վայրում, ապա տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում աշխատել են ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները, համայնքային ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը և Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից