ԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական պարգև է շնորհել
Աշխարհ
ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պարգևատրել է Զայեդ II-ի առաջին կարգի շքանշանով՝ ինքնաթիռի առևանգման փորձի ժամանակ ցուցաբերած քաջության համար: Այս մասին հայտարարել է Դուբայի կառավարության մամուլի ծառայությունը X-ում:
«ԱՄԷ նախագահը Զայեդ II-ի առաջին կարգի շքանշան է շնորհել Flydubai-ի անձնակազմի անդամներին, որոնք սեպտեմբերին ինքնաթիռում միջադեպի մասնակից էին, ի նշան ուղևորների անվտանգությունն ապահովելու նրանց քաջարի ջանքերի», - ասվում է հաղորդագրության մեջ։
Մրցանակը հանձնել է Դուբայի թագաժառանգ Համդան բին Մոհամմեդ Ալ Մաքթումը, որը գովաբանել է անձնակազմի գործողությունները և նրանց «պատասխանատվության զգացումը»։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից