Ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում 40-ամյա Հարություն Օ․-ն իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։
Դեպքի վայրում աշխատել են նաև ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները և Մարտունու համայնքային ոստիկանության օպերատիվ խումբը։
Վթարի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվում է վիրավորի ինքնությունը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից