Համբարձում Մաթևոսյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել WhatsApp-ում և Telegram-ում
Հասարակություն
WhatsApp և Telegram հավելվածներում բացվել են Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն-ազգանունով կեղծ օգտահաշիվներ։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
Գերատեսչության հաղորդմամբ՝ այդ օգտահաշիվներից կարող են հաղորդագրություններ ուղարկվել՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։
Նախարարությունը քաղաքացիներին հորդորում է լինել զգոն, չպատասխանել նման հաղորդագրություններին և չտրամադրել անձնական կամ ծառայողական տեղեկություններ, այդ թվում՝ գաղտնաբառեր, կոդեր և բանկային տվյալներ։
Նաև խորհուրդ է տրվում չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջների հիման վրա։ Անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին հորդորում են արգելափակել կեղծ օգտահաշիվները և հաղորդել դրանց մասին՝ որպես խարդախություն կամ սպամ։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից