Մեկնարկել է քոլեջների հեռակա ուսուցման հայտերի ընդունումը․ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է
Գիտություն և Մշակույթ
տեղերի համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը։ Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Դիմորդները կարող են հայտերն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով։ Հայտերի ընդունումը կշարունակվի մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 18։00-ն ներառյալ։
Հեռակա ուսուցմամբ ընդունելությանը կարող են մասնակցել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք։
Հայտագրման գործընթացն ամբողջությամբ թվայնացված է և իրականացվում է my.emis.am հարթակի միջոցով։
Դիմելու համար անհրաժեշտ է նախ մուտք գործել հարթակ և ստեղծել օգտատիրոջ էջ։ Նույնականացումն անցնելուց հետո դիմորդը կարող է ընտրել քոլեջն ու նախընտրած մասնագիտությունը։
Այս ուսումնական տարում մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն իրականացվում է նոր կարգով։ Յուրաքանչյուր դիմորդ կարող է դիմել միայն մեկ մասնագիտական ուսումնական հաստատություն՝ մեկ մասնագիտության համար։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից