Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»
Հասարակություն
Հայաստան կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գառնիի հեթանոսական տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Շրջայցի ընթացքում թագուհին ծանոթացել է Գառնիի տաճարի պատմությանն ու նշանակությանը։ Այն Հայաստանի հելլենիստական ժամանակաշրջանի ճարտարապետության բացառիկ հուշարձաններից է։
Սոֆիան այցելել է նաև «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի տարածք, որն ընդգրկված է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկում։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից