Պապիկյան․ 25-օրյա վարժական հավաքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անելիքներ կան
Քաղաքական
25-օրյա վարժական հավաքները վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների կարևոր բաղադրիչներից են։ Դրանք դեռ կայացման ճանապարհ ունեն, և այս ուղղությամբ անելիքներ կան։ Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանի՝ գործող վարժական հավաքների արդյունավետության վերաբերյալ հարցին։
Պապիկյանի խոսքով՝ այս պահին զորավարժարաններից մեկում կառուցվում է մեծ վրանային ավան, որտեղ նախատեսվում է անցկացնել վարժական հավաքների մասնակիցների 10-օրյա նախնական պատրաստությունը։
Նախարարը նաև հիշեցրեց, որ վարժական ավանի կառուցմանն աջակցել է Եվրամիությունը՝ Հայաստանին «Խաղաղության եվրոպական գործիքի» շրջանակում տրամադրվող ֆինանսական միջոցների միջոցով։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից