Նոյեմբերի կեսերին կհրապարակվի Սահմանադրության նոր նախագիծը․ Սրբուհի Գալյան
Հայաստան
ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին։ Այս մասին Factor TV-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթներին փաստաթուղթը հասանելի կդառնա հասարակության լայն շրջանակներին։
Գալյանը շեշտել է, որ հրապարակվելիք փաստաթուղթը վերջնական տարբերակ չէ, այլ նախագիծ, որի նպատակն է հիմք ստեղծել հանրային քննարկումների համար։
«Մենք հանրության դատին չենք ներկայացնում ինչ-որ աշխատանքի վերջնարդյունք։ Մենք ներկայացնում ենք նախագիծ՝ բացելով հարթակ քննարկումների համար»,- նշել է նախարարը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից