Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվել
Իրավունք
Հայաստանում կալանք է դրվել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեղեկություններով՝ կալանքը կիրառվել է 8 անշարժ գույքի, 1020 միավոր շարժական գույքի, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև 435 հազար ԱՄՆ դոլարի փոխառության իրավունքի նկատմամբ։
Արթուր Բաղդասարյանը «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդն է, որը նախկինում կոչվել է «Օրինաց երկիր»։ Նա 2008-2014 թվականներին զբաղեցրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից