Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել
Աշխարհ
Apple-ը նախատեսում է ներկայացնել սենսորային էկրանով իր առաջին MacBook-երը՝ հրաժարվելով այդ տեխնոլոգիայի նկատմամբ երկար տարիներ ունեցած վերապահումներից. հայտնում է Reuters-ը։
Apple-ի ղեկավարները նախկինում դեմ էին նոթբուքերում սենսորային էկրանների կիրառմանը։ 2010 թվականին Սթիվ Ջոբսը դրանք համարել էր էրգոնոմիկ առումով անհարմար, իսկ Թիմ Քուքը 2012-ին նման սարքերը համեմատել էր հացաթոստերի և սառնարանի միավորման հետ։
Սակայն Windows համակարգիչներում սենսորային էկրաններն արդեն ավելի քան մեկ տասնամյակ հասանելի են, իսկ օգտատերերի նոր սերունդը սովոր է էկրանների հպումային կառավարմանը։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ նոր MacBook-երը կարող են համալրվել արդեն իսկ առկա M5 Pro և M5 Max չիպերով, ուստի դրանց արտադրողականությունը կարող է էապես չտարբերվել ներկայիս մոդելներից։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից