Հայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը
Ժամանց
Apple-ի ապագա iPhone 18e սմարթֆոնի մասին նոր տեղեկություններ են հրապարակվել։ Ըստ Digital Chat Station-ի՝ սարքը կարող է ներկայացվել 2027 թվականի գարնանը՝ iPhone 18-ի և iPhone Air 2-ի հետ միասին։
Աղբյուրի տվյալներով՝ iPhone 18e-ն կունենա 6,12 դյույմանոց OLED էկրան՝ 60 Հց թարմացման հաճախականությամբ, և կաշխատի Apple-ի նոր A20 չիպով, որը կարտադրվի 2 նանոմետրանոց տեխնոլոգիայով։
Հեռախոսը, ըստ տեղեկությունների, կունենա 48 մեգապիքսել հիմնական տեսախցիկ։ Առջևի տեսախցիկը կարող է բարելավվել՝ 12 մեգապիքսելից դառնալով 24 մեգապիքսել։ Նախնական տվյալներով՝ iPhone 18e-ն էական փոփոխություններ չի ունենա նախորդ մոդելի համեմատ։ Սակայն մարտկոցի հնարավոր բարելավման մասին դեռ հստակ տեղեկություններ չկան։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից