Տիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչել
Աշխարհ
Ճապոնական Astroscale ընկերությունն առաջարկում է ստեղծել «պահապան» տիեզերանավերի նավատորմ, որը կպաշտպանի կարևոր արբանյակները հնարավոր հարձակումներից և վտանգավոր մոտեցումներից։ Ընկերության պաշտպանական բաժնի ղեկավար Ալեքս Գոդֆրիի խոսքով՝ տիեզերական աղբը հեռացնելու և արբանյակներին մոտենալու համար մշակված տեխնոլոգիաները կարելի է կիրառել նաև պաշտպանական նպատակներով։
Նրա գնահատմամբ՝ նման տիեզերանավը կարող է պատրաստ լինել արձակման երեք տարուց էլ շուտ։ Առաջարկը հնչել է Ռուսաստանի արբանյակների ակտիվության վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին։ Հոկտեմբերին ռուսական արբանյակը մոտեցել էր ֆիննական ICEYE ընկերության արբանյակին, որն Ուկրաինային տրամադրում է կարևոր հետախուզական տվյալներ։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից