Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներ
Հասարակություն
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Օտյանի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել են։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից