ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից Եվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներ Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից Զախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին» Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». Զոհրաբյան Թրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունը Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի 

Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Քաղաքական

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին։

Այսպես.

  • 2026թ. հունվար-սեպտեմբերի արդյունքներով տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար կորցնում է նախորդ ամիսների տեմպը։ Սեպտեմբեր ամսվա ցուցանիշները ցույց են տալիս, որ տնտեսական աճի դանդաղումն ուղեկցվում է ճյուղերի միջև տարբերությունների խորացմամբ։

    Հունվար-սեպտեմբերի ՏԱՑ-ի 6.9% աճի հիմնական «հենարանը» ծառայություններն են, իսկ շինարարությունը շարունակում է ընդլայնվել բարձր տեմպով։ Միաժամանակ, արդյունաբերությունում երկրորդ ամիսն անընդմեջ արձանագրվել է անկում, գյուղատնտեսության իննամսյա արտադրանքը նվազել է 4.8%-ով, իսկ առևտրի աճը մնացել է թույլ։ Այս պատկերը մտահոգիչ է աճի երկարաժամկետ կայունության տեսանկյունից, քանի որ ծառայությունների և շինարարության ակտիվացումը չի ուղեկցվում արտադրական ոլորտների համարժեք ընդլայնմամբ։
     
  • Արտահանման օգոստոսյան թույլ վերականգնմանը հաջորդած սեպտեմբերի անկումը ցույց է տալիս, որ դրական տեղաշարժը կայուն բնույթ չի ստացել։ Սեպտեմբերին արտահանումը նվազել է 18.6%-ով, ինչի հետևանքով հունվար-սեպտեմբերի անկումը հասել է 8.0%-ի՝ ներմուծման 9.5% աճի պայմաններում։ Ապրանքային կառուցվածքում թանկարժեք քարերի և մետաղների արտահանման կրճատումը միայն մասամբ է փոխհատուցվում հանքահումքային արտադրանքի աճով։ Ուշադրության է արժանի նաև բուսական ծագման արտադրանքի արտահանման 35.2% նվազումը հունվար-օգոստոսին։ ՌԴ սահմանափակումների ազդեցության պայմաններում այս զարգացումները մեծացնում են արտահանման շուկաների և ապրանքային կառուցվածքի բազմազանեցման կարևորությունը։
     
  • Բյուջեի հավելուրդի սեպտեմբերյան ավելացումը զուգակցվել է ծախսերի ներդրումային բաղադրիչի հետագա կրճատմամբ։ Հունվար-սեպտեմբերին ընթացիկ ծախսերն աճել են 17.5%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը նախորդ տարվա մակարդակից նվազել են 23.8%-ով։ Ուստի հավելուրդի ավելացումն ինքնին բավարար հիմք չէ բյուջետային զարգացումները դրական գնահատելու համար։ Եթե ծախսերի այս հարաբերակցությունը պահպանվի, պետական ներդրումների կրճատումը կսահմանափակի տնտեսության արտադրական հնարավորությունների ընդլայնումը և հետագա աճի հիմքերի ամրապնդումը։
     
  • Բյուջեի կատարման ցուցանիշներում առանձնանում է կապիտալ ծախսերի զգալի թերակատարումը։ Հունվար-սեպտեմբերին պլանավորված կապիտալ ծախսերից չի իրականացվել 222.4 մլրդ դրամը կամ պլանի 39.8%-ը։ Ընդհանուր ծախսերի 302.9 մլրդ դրամի թերակատարումը և եկամուտների 166.0 մլրդ դրամի գերակատարումը ձևավորել են պլանային ու փաստացի հաշվեկշիռների 468.9 մլրդ դրամի տարբերություն։ Այս պայմաններում բյուջեի հավելուրդի գնահատման համար կարևոր է նաև այն հանգամանքը, որ նախատեսված պետական ներդրումների զգալի մասը հաշվետու շրջանում չի իրականացվել։
     
  • Ֆինանսական միջոցների ավելացման պայմաններում աճի որակի համար կարևոր է նաև դրանց ուղղվածությունը։ Սեպտեմբերին վարկերի աճի արագացմանը զուգահեռ ռեզիդենտներին տրամադրված միջոցների աճի ամենամեծ նպաստումը բաժին է ընկել ծառայություններին, մինչդեռ արդյունաբերության նպաստումը մնացել է փոքր։ Իսկ ֆինանսավորման ընդլայնման երկարաժամկետ արդյունքը կախված կլինի նաև նրանից, թե որքանով այն կվերածվի նոր արտադրական կարողությունների։ Դրամական փոխանցումները շարունակում են աջակցել ներքին պահանջարկին, սակայն դրանք ունեն տատանողական բնույթ, ինչի մասին խոսում է նաև օգոստոսի զուտ ներհոսքի անկումը։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/3ujVk ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունիցԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոՍփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. ԲագրատունիԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՌանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորըՓլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻնձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ ՄիրզոյանՓլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ ՊապոյանինԼիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԵնթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվելԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ ԱվետըՌոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնիցՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհումՎարդան Ղուկասյանի գործով արդարացման վերդիկտ կա, բայց դատավճիռը դեռ չկա․ պաշտպանԿոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները. Ղահրամանյանը՝ Մհեր ԳրիգորյանինՄիրզոյանը՝ գերիների հարցով երրորդ երկրների դիմումների և դրանց արձագանքների մասինԱրթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվելՆոյեմբերի կեսերին կհրապարակվի Սահմանադրության նոր նախագիծը․ Սրբուհի ԳալյանՄիրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրիՎրաստանի խորհրդարանն ընդունել է խաղատների մրցաշարերի անցկացման մասին օրենքըԻսպանիայում ողբերգական վթար է․ ֆուտբոլի Գավաթի բոլոր հանդիպումները հետաձգվել ենԼրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցըՊապիկյան․ 25-օրյա վարժական հավաքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անելիքներ կանՀնդկաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության բոլոր երկրներին հրավիրել է «Քաղաքակրթությունների երկխոսության» ֆորումինՅամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբՄեկնարկել է քոլեջների հեռակա ուսուցման հայտերի ընդունումը․ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն էՋրհեղեղներ, վթարներ ու անկարգություններ․ ուշագրավ կադրեր ողջ աշխարհից#ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՍլովենիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան․ Միրզոյանն ու Կայզերը շարունակել են բանակցություններըՀամբարձում Մաթևոսյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել WhatsApp-ում և Telegram-ում Ես հստակ հարց եմ տալիս՝ ակնկալում եմ միանշանակ պատասխան՝ այո՞, թե՞ ոչ. Ֆարմանյանը՝ Առուստամյանին
Ամենադիտված