T. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարով
Աշխարհ
T. rex-ի փոքր ազգական համարվող Nanotyrannus տեսակի դինոզավրի հազվագյուտ կմախքը Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել է 47,3 միլիոն դոլարով։ Sotheby’s աճուրդի տան տվյալներով՝ «Ջոդի» անունը կրող կմախքի արժեքը նախապես գնահատվել էր 6–9 միլիոն դոլար։ Կմախքը վաճառվել է անհայտ գնորդի, որը մրցակցել է ևս հինգ հավակնորդի հետ։ Այս վաճառքով այն դարձել է պատմության մեջ վաճառված դինոզավրերի՝ արժեքով երկրորդ կմախքը։ Ռեկորդը պատկանում է T. rex-ի «Գաս» անունով կմախքին, որը վաճառվել է 50,1 միլիոն դոլարով։

«Ջոդին» այս տեսակի հայտնի ընդամենը երեք կմախքներից մեկն է։ Այն ունի 2,9 մետր բարձրություն, գրեթե 6 մետր երկարություն և պահպանված է մոտ 70 տոկոսով։ Տասնամյակներ շարունակ գիտնականները քննարկել են՝ Nanotyrannus-ը դինոզավրերի առանձին տեսա՞կ է, թե՞ երիտասարդ T. rex։ Անցյալ տարի հրապարակված հետազոտությունը հաստատել է, որ այն առանձին ցեղ է։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից