Թուրքիան կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային դադարեցնել Սև ծովում առևտրային նավերի վրա հարձակումները և զգուշացրել է, որ իրեն իրավունք է վերապահում օրինական միջոցներ ձեռնարկել թուրքական դրոշի ներքո կամ թուրքական ընկերություններին պատկանող նավերին հարվածելու դեպքում:
Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Նրա խոսքով՝ Անկարային անհանգստացնում է առևտրային նավերի վրա հարձակումների հաճախակիացումը։
Նախարարը նշել է, որ հոկտեմբերի 28-ին Բուլղարիայի ծովային իրավասության տարածքում երեք անօդաչու թռչող սարքի հարվածների է ենթարկվել ևս մեկ առևտրային նավ։ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող հունական կոնտեյներային նավն այդ պահին գտնվում էր Բուլղարիայի տնտեսական գոտում: Թե ով է իրականացրել հարձակումը, դեռ հայտնի չէ ։
Գյուլերը նաև հայտնել է, որ Անկարան սպասում է Ռուսաստանի և Ուկրաինայի պատասխանին՝ Թուրքիայի առաջարկին, որն ուղղված է հարձակումների դադարեցմանը և սևծովյան տարածաշրջանից հացահատիկի անվտանգ տեղափոխման ապահովմանը:


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից