Հայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ին
Սպորտ
Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ալաշկերտը» վստահ հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։
Վահե Գևորգյանի գլխավորած թիմը մրցակցի դարպասն ուղարկեց 4 անպատասխան գնդակ (4:0):
Հանդիպման գլխավոր հերոս դարձավ Դաուդա Տոգոլան, ով ձևակերպեց հեթ-տրիկ։ «Ալաշկերտի» կազմում ևս մեկ գոլի հեղինակ դարձավ Ժոզեֆ Սաբոբոն։ Այսպիսով, երևանյան ակումբը դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։
Հավելենք, որ հանդիպման շրջանակում տեղի է ունեցել նաև խորհրդանշական միջոցառում․ «Ալաշկերտի» գործադիր տնօրեն Վահան Բերակչյանը թիմի պաշտպան Ռոբերտ Հակոբյանին է հանձնել «200» համարով հուշանվերային մարզաշապիկը։ Հակոբյանը վերջերս է հատել Հայաստանի Պրեմիեր լիգայում անցկացրած 200 խաղի սահմանագիծը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից