«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News
Հասարակություն
24News-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները մոտեցել են ռուսաստանյան «Լուդինգ» ընկերության համահիմնադիր Արթուր Վարժապետյանին և նրան տարել տեղի ոստիկանության բաժանմունք: Ինքը՝ Վարժապետյանը, մեր հավաստի տեղեկությունների համաձայն, Երևան էր եկել մոր հուղարկավորությանը մասնակցելու համար:
Արդյո՞ք Վարժապետյանը ձերբակալված է, թե ունի այլ կարգավիճակ, այս պահին հայտնի չէ:
«Լուդինգ» ընկերությունը համարվում է ալկոհոլի ներկրման ոլորտում Ռուսաստանի խոշորագույն ընկերությունը, նրա հիմնադիրները մեկ անգամ չէ, որ Forbes-ի ցանկում են հայտնվել:


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից