«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար «Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում «Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ «Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել «Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է «Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով «Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներով Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել 

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և «խաղաղության պայմանագրի» շուրջ ընթացող բանակցությունները հերթական անգամ հայտնվել են քաղաքական ու դիվանագիտական տարակուսանքների կենտրոնում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարությունը, համաձայն որի՝ Հայաստանը և հայ հասարակությունը պետք է «ներողություն խնդրեն» ադրբեջանցիներից, որոնք տասնամյակներ շարունակ չեն կարողացել վերադառնալ իրենց բնակավայրերը, լուրջ ալեկոծություն է առաջացրել քաղաքական հարթակներում։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությանը, նշել է. «Չի կարող լինել ևս մեկ նախապայման»։

Այս իրավիճակը պատահականության կամ դիվանագիտական անակնկալի արդյունք չէ։ Սա Հայաստանի կառավարության վարած այն քաղաքականության ուղղակի հետևանքն է, երբ առանց լուրջ դիվանագիտական աշխատանքի, առանց միջազգային խաղացողների ու հաստատուն երաշխավորների ներգրավման, որոշում կայացվեց գնալ Բաքվի հետ «տետ-ա-տետ» (երկկողմ) բանակցությունների ձևաչափին։ Իշխանությունները հանրությանը համոզում էին, թե ուղիղ երկխոսությունն ամենաարդյունավետ ճանապարհն է, սակայն գործնականում Հայաստանին թողեցին դեմ առ դեմ ադրբեջանական ճնշումների առջև։ Արդյունքում ստեղծվեց մի արատավոր շղթա. երբ թվում է, թե հայկական կողմն արդեն պատրաստ է ընդունել Բաքվի հերթական պահանջը՝ ընդհուպ մինչև ՀՀ Սահմանադրության փոփոխությունն ու Անկախության հռչակագրի հղումը հանելը, և գործընթացը կարծես մտնում է «հունի մեջ», Ադրբեջանը հանկարծակի առաջ է քաշում նոր նախապայման, անում սուր հայտարարություն ու ամբողջությամբ շրջում բանակցությունների տրամաբանությունը։

Ադրբեջանի կողմից «հանրային ներողության» պահանջի ձևակերպումը դիվանագիտական պրակտիկայում նորություն չէ, սակայն ներկայիս զգայուն փուլում նման թեզի շրջանառումը պատահական համարվել չի կարող։ Երբ հայկական կողմը պարբերաբար ընդառաջ է գնում Բաքվի պահանջներին, Ադրբեջանը ներմուծում է բարոյահոգեբանական կամ սահմանադրական-իրավական նոր տարրեր։ Սա թույլ է տալիս ադրբեջանական կողմին ձգձգել վերջնական ստորագրումը՝ պատասխանատվությունը փոխանցելով Երևանին։ Միևնույն ժամանակ, «ներողություն խնդրելու» պահանջը փորձ է միջազգային հանրության աչքում հակամարտության պատմությունն ու պատճառահետևանքային կապերը վերագրելու բացառապես հայկական կողմի «մեղավորությանը»՝ միակողմանիորեն շրջանցելով Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, Գանձակի և Արցախի հայաթափումն ու տասնյակ հազարավոր հայ փախստականների ճակատագրերը։

Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ ամեն անգամ, երբ թվում է, թե հանգուցալուծումը մոտ է, Բաքուն դուրս է բերում իր տարիներով փայփայած հերթական պահանջը։ Դրա շուրջ սկզբում ձևավորվում են հանրային քննարկումներ, լսարանն աստիճանաբար «սովորում» է այդ մտքին, ինչից հետո իշխանությունները քայլ առ քայլ գնում են նոր զիջումների։ Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանի պահանջները հեռու են սպառված լինելուց, և որևէ կետի շուրջ կոնսենսուսի հասնելուն պես ի հայտ են գալիս նորանոր նախապայմաններ։

Բաքվի աճող պահանջատիրության ֆոնին Երևանը հայտնվել է պաշտպանվողի դերում։ Համատարած զիջումների քաղաքականությունը, որն իրականացվում է «խաղաղության օրակարգի» անվան տակ, միայն խրախուսում է Ադրբեջանին ներկայացնելու նորանոր նախապայմաններ։ Անցյալի բարոյահոգեբանական վերքերի միակողմանի շահարկումը սպառնում է ընդհանրապես տապալել փաստաթղթի տրամաբանությունը, իսկ պաշտոնական Երևանի հայտարարությունները դեռևս չեն արտացոլվում գործնական հակազդեցության կամ հստակ կարմիր գծերի ձևավորման մեջ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խորը անջրպետի ու չհաղթահարված թշնամանքի պայմաններում վերջնագրային լեզվով «ներողություն» պահանջելը ոչ թե հաշտեցմանն է նպաստում, այլ ընդհակառակը՝ է՛լ ավելի է խորացնում հանրային ընդվզումն ու դիմադրությունը։ Հայկական հասարակության համար, որը վերջին տարիներին կրել է ծանրագույն կորուստներ, տեղահանվել է Արցախի ամբողջ բնակչությունը, նման պահանջները ընկալվում են որպես ազգային արժանապատվության ոտնահարման փորձ։

Ստեղծված իրավիճակում Բաքուն օգտագործում է սույն հայտարարությունը որպես լրացուցիչ պատրվակ՝ վերջնական համաձայնագրի ստորագրումը հետաձգելու համար, քանի դեռ չեն բավարարվել իր այլ պահանջները։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է այն իրողությունը, որ առանց միջազգային երաշխիքների, առանց արտաքին խաղացողների ներգրավման և առանց հավասարակշռված դիվանագիտության, «տետ-ատետ» բանակցությունները վերածվում են միակողմանի պահանջատիրության ու ճնշման։

Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը և Արարատ Միրզոյանի արձագանքը վկայում են այն մասին, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում խաղաղության հասնելու պատրանքները բախվում են իրական քաղաքականությանը։ Եթե Հայաստանի իշխանությունները չվերանայեն իրենց մոտեցումները և չդադարեցնեն անվերջանալի զիջումների շղթան, ապա «խաղաղության պայմանագիր» հասկացությունը վերջնականապես կվերածվի Ադրբեջանի նորանոր նախապայմանների բավարարման անվերջանալի գործընթացի։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար «Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում «Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ «Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել «Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է «Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով «Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներովApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsԸստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համարԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվիՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՄարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ. ՇարմազանովCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունիցԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոՍփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. ԲագրատունիԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՌանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորըՓլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻնձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ ՄիրզոյանՓլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ ՊապոյանինԼիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան
Ամենադիտված