Լեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ով Կանխվել է հրդեհի տարածումը հարակից տներ Մայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլար Կոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Լափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման Դոնբասի դիմաց՝ անդամակցությո՞ւն դաշինքին․ Թրամփի առաջարկը բարդ ընտրության առաջ է դրել Եվրոպային ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ Նահապետյան Թրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել Եվրոպայում Թուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել Իսրայելին Կոնգոյում էբոլայի դեպքերն անցել են 11 500-ը․ մահացել է 5630 մարդ Ալեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցը 

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկու ամիս պետական մի ամբողջ համակարգ ուսումնասիրել է՝ Ծավի խմելու ջրում սնդիկ կա՞, թե՞ ոչ։

Առողջապահության նախարարություն, Առողջապահության տեսչական մարմին, ՀՎԱԿ, Քննչական կոմիտե, մասնագիտական հանձնաժողովներ, լաբորատոր հետազոտություններ՝ Հայաստանում ու արտերկրում։ Եվ ի՞նչ է պարզվում վերջում։ Պետությունը հայտարարում է՝ սնդիկի պարունակությունը չի գերազանցում թույլատրելի սահմանը, ջուրն անվտանգ է։ Իսկ այդ ընթացքում ո՞վ է պատասխան տալու մարդկանց ապրած անհանգստության, ջրի սահմանափակման և պետական համակարգի այս ամբողջ քաշքշուկի համար։

Հիշո՞ւմ եք՝ ինչից սկսվեց այս պատմությունը։ Սեպտեմբերի սկզբին ահազանգ ստացվեց Ծավի խմելու ջրի որակի վերաբերյալ։ Նախնական ուսումնասիրության ընթացքում արձանագրվեց սնդիկի թույլատրելի առավելագույն մակարդակի գերազանցման վերաբերյալ եզրակացություն։ Հնչեց վտանգի ահազանգը, բնակիչներին ապահովեցին անվտանգ խմելու ջրով, սահմանափակեցին կասկածելի ջրի կենցաղային օգտագործումը։

Եվ սա պատահական չէր։ Խոսքը մարդկանց առողջության մասին էր։ Սնդիկը թունավոր նյութ է, և դրա հնարավոր առկայության հարցը կատակելու թեմա չէ։

Բայց այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։

Շուրջ երկու ամիս պետական տարբեր կառույցներ զբաղվում են հետազոտություններով, ստեղծվում է միջգերատեսչական մասնագիտական հանձնաժողով, վերցվում են նոր նմուշներ, կատարվում են լաբորատոր ուսումնասիրություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Մի ամբողջ պետական մեխանիզմ է աշխատում՝ պարզելու համար, թե իրականում ինչ կա Ծավի ջրում։

Եվ վերջում առողջապահության նախարարությունը հայտարարում է՝ սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը, հետևաբար ջուրն անվտանգ է։

Եթե ջուրն անվտանգ է, ապա ինչո՞ւ բնակիչները շուրջ երկու ամիս զրկված էին այն սովորական պայմաններում օգտագործելու հնարավորությունից։ Եթե սկզբնական ահազանգը հիմնավորված էր, ապա ինչպե՞ս է ստացվել, որ վերջնական արդյունքներն այլ պատկեր են ցույց տալիս։ Իսկ եթե սկզբնական գնահատականը սխալ էր, ո՞վ է պատասխանատու դրա համար։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ծավում վերջին անգամ ջրի փորձաքննություն իրականացվել էր 2024 թ.։

Ոչ մի պաշտոնանկություն, ոչ մի հրապարակային պատասխանատվություն, ոչ մի հստակ բացատրություն։ Պարզապես հերթական հաղորդագրությունը՝ ջուրն անվտանգ է։

Բայց պետական կառավարման իմաստը միայն վերջում հայտարարություն տարածելը չէ։ Պետական մարմինների պարտականությունն է ժամանակին, ճշգրիտ ու համակարգված գործել, իսկ սխալների կամ անհիմն որոշումների դեպքում՝ պատասխան տալ դրանց համար։

Եթե նախնական ահազանգը ճիշտ էր, պետք է բացատրել՝ ինչն է փոխվել։ Եթե այն սխալ էր, պետք է պարզել՝ ինչու։ Եթե գերատեսչությունների միջև համակարգման խնդիր է եղել, պետք է հանրությանը հայտնի դառնա՝ ով և ինչի համար է պատասխանատու։

Ծավի պատմությունը միայն սնդիկի մասին չէ։ Սա պետական կառավարման, հանրային վստահության և պաշտոնեական պատասխանատվության մասին է։

Երբ մարդկանց երկու ամիս ասում ես՝ ջուրը մի՛ օգտագործեք, իսկ հետո հայտարարում՝ ջուրն անվտանգ է, պարտավոր ես ոչ միայն արդյունքը հրապարակել, այլև բացատրել այդ երկու ամիսների յուրաքանչյուր կարևոր որոշման հիմքը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկմանԴոնբասի դիմաց՝ անդամակցությո՞ւն դաշինքին․ Թրամփի առաջարկը բարդ ընտրության առաջ է դրել ԵվրոպայինԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ ՆահապետյանՊուտինի և Թրամփի հանդիպումը դարձել է նրանց ութերորդ շփումը վերջին ինը տարումԹրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել ԵվրոպայումԿայացել է GTA VI տեսախաղի համաշխարհային թողարկումըԹուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել ԻսրայելինԿոնգոյում էբոլայի դեպքերն անցել են 11 500-ը․ մահացել է 5630 մարդԱլեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըԹարգմանիչ ու օգնական՝ ակնոցի մեջ․ Google-ի ու Samsung-ի նոր քայլըԷրդողանը հայտնել է Թուրքիայում բորսայական ճգնաժամի գործով 136 ձերբակալության մասինNvidia-ն փոխում է շուկայի տրամադրությունը․ ԱՄՆ ֆյուչերսներն աճում են«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՈսկին՝ ավելի քան մեկ տարվա նվազագույնին․ գինը կորցրել է 2 տոկոսՇատ բան եմ ասել, հետո՞. Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ (տեսանյութ) Պեսկով. Պուտինը Սի Ծինփինին ներկայացրել է Ուկրաինայում իրավիճակըԻրան–ԱՄՆ սրացումը հարվածում է բորսաներին․ Ծոցի շուկաները նահանջում ենՊուտին–Թրամփ–Սի․ ՆԱՏՕ-ն և Լեհաստանի ահազանգը. Նոր Սահմանադրություն, Բաքվից՝ պահանջներՄոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել սպանության մեղադրանքով հետախուզվողըՀորմուզի վտանգը չի կանգնեցնում անկումը․ նավթը՝ 92 դոլարից ցածրՓողերը ձեռքներիցդ վերցնելու եմ, դառնաք քաղաքական բոմժ. Փաշինյանը սկսեց գոռգռալ (տեսանյութ) Ֆոն դեր Լայենը դեռ հույս ունի բռնագրավել ռուսական ակտիվներըՀորմուզում հարվածել են ADNOC-ի նավին․ 11 վիրավոր, մեկ անհետ կորածՌուբիոն և Դմիտրիևը զրուցել են Շենժենում՝ ընդունելությունից առաջՂրիմի կամրջին հարված, Մոսկվային նոր մեղադրանքներ․ ԵՄ-ն 45 միլիարդ է առաջարկում ԿիևինՊատերազմի գինը․ Ուկրաինային 2027-ին մինչև 34 մլրդ դոլար է պակասումԱրա՛, գյոզալ Ավստրալիան թողել, գնացել են Ադրբեջանի հետ խաղաղության, սրանց խելքին աշեցեք. Փաշինյան (տեսանյութ) 4,5 տրիլիոն ռուբլու պակասուրդ․ Ռուսաստանի բյուջեի նոր թվերըԱԽՏՀ-ի առաջնորդները հանդիսավոր ընդունելությանը կնստեն մեկ սեղանի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարանՀարվածներ էներգետիկային․ Ուկրաինան սահմանափակում է նաև գործարանների հոսանքըՀՌՀ-ի ֆեյսբուքյան էջը կոտրել են․ տեղադրվել են ոչ պաշտոնական մեկնաբանություններԱնձնագիր ունենալը պարտադի՞ր է․ ո՞ր դեպքում է բավարար նույնականացման քարտը (տեսանյութ) Ռուսաստանն ավելի շատ նավթ է արտահանում, բայց եկամուտը նվազում էԴեմոկրատ Մերի Պելտոլան հաղթում է Ալյասկայի՝ Սենատում տեղի համար ընտրություններումՊուտին–Թրամփ–Սի հանդիպման օրակարգը դեռ համաձայնեցված չէ․ ՈւշակովԻնչո՞ւ են մոռացվում սովորած շարժումները․ նոր հետազոտություն մկների վրաԵվրագոտում տարեկան գնաճի տեմպերը ռեկորդային արագացում են արձանագրելԻրանի պատերազմի թանկ հաշիվը․ բրիտանացիներին էներգիայի 26 տոկոս թանկացում է սպասվումԵվրոպան տիեզերական աղբի «որսորդ» է կառուցում․ թիրախը հին արբանյակն էԱյո՛, սպառնում եմ. Փաշինյանը՝ Ղահրամանյանին. Ձեր ուզածն ի՞նչ է՝ պատերազմ լինի՞ (տեսանյութ)
Ամենադիտված