Երևանում մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական աղջիկ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 06։50-ի սահմաններում, Երևանում առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Շտապօգնության բժիշկները մահացած վիճակում երեխայի են տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վերաբերյալ օպերատիվ տեղեկություն է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում։
Ոստիկանները մեկնել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Նախնական տեղեկություններով՝ շտապօգնության բժիշկները երեխայի մահն արձանագրել են Երևանի Օհանովի փողոցի տներից մեկում, որտեղից էլ նրան տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և փոխանցվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության (հանկարծամահության) հատկանիշներով։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը մեկ ամսական աղջիկ է։
Դեպքի հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից