Աբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվում
Հասարակություն
Ադրբեջանի նախագահի՝ հատկապես վերջին երկու ամիսների ելույթներում շարունակաբար շեշտվում է ներքին կայունության և լիակատար անկախության թեման։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա գնահատմամբ՝ այս թեմաների շուրջ հաճախակի պնդումները և Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող տարբեր զարգացումները ցույց են տալիս, որ Արցախի նկատմամբ ագրեսիան և օկուպացիան միայն ժամանակավորապես են կասեցրել երկրի ներսում դժգոհությունների ալիքը։
Աբրահամյանը նաև նշել է, որ Ադրբեջանը, իրեն տարածաշրջանային դերակատար հռչակելով, չի կարողացել անհրաժեշտ վերադիրքավորում իրականացնել։ Ավելին՝ նրա կարծիքով՝ այդ հավակնությունները հակազդեցություն են առաջացրել տարածաշրջանի իրական դերակատարների շրջանում՝ հանգեցնելով Ադրբեջանի դեմ որոշակի գործընթացների։
«Գրածիս միտքն այն չէ, որ Ադրբեջանը ներսից պայթում է կամ փլուզվում, սակայն մեկ բան հստակ է՝ «հաղթող Ադրբեջան» կարգախոսի ազդեցությունն աստիճանաբար իջնում է, իսկ նախկինում առկա, ինչպես նաև Բաքվի անիրատեսական ամբիցիաների հետևանքով առաջացած խնդիրներն իրենց առավել ընդգծված զգացնել են տալիս»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից