Կասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունը
Տնտեսություն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեության մի մասը։
Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ Հասմիկ Թադևոսյան ԱՁ-ին պատկանող՝ Օգոստոսի 23-ի փողոց 70ա հասցեում գործող արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության է ներկայացվել «ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք՝ տանձի համով» արտադրատեսակի նմուշը։
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նմուշը «ՄԱՄՔ» ցուցանիշով չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և հիգիենայի պահանջներին։
Խախտման հիմքով տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է նշված արտադրատեսակի արտադրությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից