Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը իր պատվին վերանվանելու ծրագրերի մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է Հորմուզի նեղուցը նրա պատվին վերանվանելու իր ցանկության մասին։
«Կարծում եմ՝ մենք այն կվերանվանենք Թրամփի նեղուց։ Մենք Մեքսիկական ծոցը վերանվանեցինք Ամերիկայի ծոց, մենք հրաշալի Օնտարիո լիճը վերանվանեցինք Ամերիկա լիճ։ Կարծում եմ՝ մի օր մենք Հորմուզի նեղուցը կանվանենք Թրամփի նեղուց», - ասել է նա՝ ելույթ ունենալով Օհայոյում հանրապետական աջակիցների հետ միջանկյալ ընտրություններից առաջ։
«Մենք ունենք ծոց, մենք ունենք լիճ, մենք կարող ենք ունենալ նեղուց։ Կարծում եք՝ կատակո՞ւմ եմ։ Բոլորը կարծում էին, որ ես կատակում եմ, երբ ես Մեքսիկական ծոցը վերանվանեցի Ամերիկայի ծոց։ Բոլորն ասում էին, որ դա շատ զվարճալի է։ Բայց ես ասացի, որ իսկապես դա անելու եմ», - հավելել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև ասել է, որ այժմ «Հորմուզի նեղուցով անցնում է ավելի շատ նավթ, քան յոթ ամիս առաջ» և խոստացել է, որ Իրանի հետ հակամարտության ավարտից հետո բենզինի և նավթի գները կնվազեն։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից