Զգուշացում․ Անահիտ Մանասյանի անունով կեղծ Telegram-յան օգտահաշիվ է գործում
Հասարակություն
Telegram-ում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անունով և լուսանկարով կեղծ օգտահաշիվ է բացվել, որից քաղաքացիներին հաղորդագրություններ են ուղարկվում։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ @Dokto111 օգտահաշիվը որևէ առնչություն չունի Անահիտ Մանասյանի կամ ՄԻՊ աշխատակազմի հետ։
Քաղաքացիներին հորդորում են չպատասխանել այդ օգտահաշվից ստացվող հաղորդագրություններին, չտրամադրել անձնական տվյալներ, ինչպես նաև բողոքարկել և արգելափակել կեղծ օգտահաշիվը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից