Բոսֆորի նեղուցով նավերի տարանցումը դադարեցվել է բեռնատար նավի հետ կապված խնդիրների պատճառով
Աշխարհ
Բոսֆորի նեղուցով նավերի տարանցումը դադարեցվել է հինգշաբթի առավոտյան երկու ուղղություններով՝ բեռնատար նավի շարժիչի խնդիրների պատճառով, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Թուրքիայի ափային պահպանության ծառայությունից։
«Բոսֆորի նեղուցով նավերի տարանցումը դադարեցվել է Սենթ Քիթս և Նևիսի դրոշը կրող «Ալիսուվար Մամեդով» բեռնատար նավի շարժիչի խափանման պատճառով», - հաղորդել է գործակալությունը։
139 մետր երկարությամբ նավը մեկնել է Բուլղարիայի Վառնա քաղաքից և կանգ է առել Ստամբուլի Քանլըջա շրջանի մոտակայքում։ Բեռնատար նավերը ուղարկվել են նավի գտնվելու վայր։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից