ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել կանխել տարածաշրջանում լարվածության սրումը
Աշխարհ
ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել կանխել տարածաշրջանում լարվածության սրումը և լուծել իրավիճակը դիվանագիտական միջոցներով։
«Տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի լույսի ներքո՝ Արաբական Միացյալ Էմիրությունները վերահաստատում է, որ երկխոսությունը և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը ներկայիս ճգնաժամերի լուծման հիմնարար սկզբունքներ են», - ասվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել առաջնահերթություն տալ հավասարակշռված քաղաքական որոշումներին՝ սրացումը կանխելու և տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար։
«Նախարարությունը շեշտել է դիվանագիտական ջանքերը ակտիվացնելու և տարածաշրջանային ու միջազգային գործընկերների հետ գործողությունները համակարգելու անհրաժեշտությունը՝ ճգնաժամերի լուծմանը և խաղաղության ու կայունության հիմքերի ամրապնդմանը ուղղված նախաձեռնությունները աջակցելու համար», - ասվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից