Բոլսոնարոն ԱՄՆ ժամանելուն պես սահմանապահ ծառայության կողմից ստուգման է ենթարկվել
Աշխարհ
Բրազիլացի սենատոր և նախագահի նախկին թեկնածու Ֆլավիո Բոլսոնարոն և նրա ընտանիքը Ֆլորիդա ժամանելուն պես անցել են ԱՄՆ սահմանապահ պարեկային ծառայության ստուգում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության (DHS) խոսնակը։
Նախարարության տվյալներով՝ քաղաքական գործչին և նրա ընտանիքին հոկտեմբերի 28-ին Հարավային Ֆլորիդա ժամանելուց անմիջապես հետո դիմավորել են ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայության աշխատակիցները։
«Նրանց դիմավորել և զննել են ԱՄՆ մաքսային և սահմանապահ պաշտպանության աշխատակիցները՝ համաձայն գործող ներգաղթային օրենքների և ընթացակարգերի: Զննությունից հետո պարոն Բոլսոնարոն և նրան ուղեկցող ընտանիքի անդամները ազատ են արձակվել», - պարզաբանել է մաքսային և սահմանապահ պաշտպանության խոսնակը՝ ի պատասխան ՌԻԱ Նովոստիի հարցմանը:


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից