ՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետ
Քաղաքական
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։ Այն կներկայացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր Լիլիթ Ստեփանյանին Կոտայքի մարզպետի պաշտոնում առաջադրելու մասին։ Հոկտեմբերի 21-ին Ստեփանյանը դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու համար։
Նրա՝ վաղաժամկետ դադարեցված պատգամավորական մանդատը փոխանցվել է ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Էդգար Առաքելյանին։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից