Իսպանիայում ոստիկանությունը ուժ է կիրառել գնացքների բախումից հետո բողոքի ցույցերի ժամանակ
Աշխարհ
Okdiario լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Իսպանիայի ոստիկանությունը ուժ է կիրառել երկու գնացքների բախումից հետո բողոքի ցույցի մասնակիցներին ցրելու համար։
«Ոստիկանությունը ուժ է կիրառել ամբոխը ցրելու համար», - նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ Okdiario-ի՝ Մադրիդի կենտրոնական Պասեո դե լա Կաստելյանա փողոցում գտնվող տրանսպորտի նախարարության շենքի դիմաց հարյուրավոր մարդիկ են հավաքվել՝ պահանջելով նախարարության ղեկավար Օսկար Պուենտեի հրաժարականը: Որոշ ցուցարարներ սկսել են վառել լուսարձակներ և շրջել աղբամանները:
Պորտալի տվյալներով՝ մոտակայքում տեղի են ունեցել նաև բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի