Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարի, որի հետևանքով 15 մարդ վիրավորվել է
Աշխարհ
Հինգշաբթի օրը Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգում ավտոբուսի և կիսակցորդի բախման հետևանքով վիրավորվել է առնվազն 15 մարդ, հաղորդում է IHA լրատվական գործակալությունը։
«Մոտավորապես ժամը 6:15-ին (Մոսկվայի ժամանակով) Հիլալ գյուղի մոտակայքում ուղևորատար ավտոբուսը բախվել է կիսակցորդի։ Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և կանգ առել բնակելի շենքի տանիքին բախվելուց հետո։ Տասնհինգ մարդ վիրավորվել է, որոնցից մեկը ծանր վիճակում է», - հաղորդում է գործակալությունը։
Վիրավորները հոսպիտալացվել են։ Ավտոբուսը Անթալիայից ուղևորվում էր Հաքքարի։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից