Ոստիկան ու փրկարար դառնալ ցանկացողները կարող են չծառայել բանակում․ պայմանը՝ 10 տարի ծառայություն ՆԳՆ համակարգում
Հասարակություն
Հայաստանում ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները կարող են ազատվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից՝ մասնագիտական կրթություն ստանալու և Ներքին գործերի նախարարության համակարգում առնվազն 10 տարի ծառայելու պայմանով։
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագծին և այն ներկայացրել Ազգային ժողովի քննարկմանը։
Նախագծով առաջարկվում է երիտասարդներին հնարավորություն տալ՝ առանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնելու, մասնագիտական կրթություն ստանալ և այնուհետև ծառայության անցնել ՆԳՆ համակարգում՝ ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում։
ՆԳՆ-ի հիմնավորմամբ՝ գործող կարգավորումը, ըստ որի՝ այդ ոլորտներում կարող են ծառայության անցնել միայն պարտադիր զինվորական ծառայություն անցած անձինք, սահմանափակում է ոստիկանության և փրկարար ծառայության ոլորտներում կարիերա սկսել ցանկացողների թիվը։
Նախագծի համաձայն՝ կրթական ծրագիրն ավարտելուց հետո երիտասարդները պետք է առնվազն 10 տարի ծառայեն ՆԳՆ համակարգում։
Նախագիծը կդրվի քննարկման Ազգային ժողովում։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից