Պեսկով․ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը
Աշխարհ
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները չեն ներառում Եվրամիության մասնակցությունը հատկապես այն պատճառով, որ այն ներկայում պահպանում է «սադրիչ դիրքորոշում», որն ուղղված է հակամարտության երկարաձգմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Եռակողմ բանակցությունները չեն ներառում Եվրամիության մասնակցությունը։ Ավելին, մենք դեռևս տեղյակ չենք, որ Եվրամիությունը որևէ խաղաղ դիրքորոշում է որդեգրում։ Եվրամիությունը պահպանում է սադրիչ դիրքորոշում, որն ուղղված է պատերազմի հետագա սրմանը և երկարաձգմանը։ Մեզ նման մասնակիցներ պետք չեն», - ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Euronews-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի հետ բանակցությունների պատվիրակություն՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, որպեսզի «Կիևը փրկի կապիտուլյացիայից»։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից